Ամենաշատ ընթերցվողները

Wednesday, August 31, 2011

Մրցույթ` Դեպի բաց հասարակություն խորագրով Բերդի տարածաշրջանի բոլոր արվեստագետների համար

<<Արվեստի լույսը. նոր հեռանկարներ>> ծրագրի շրջանակներում այս տարվա սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 25-ը հայտարարվում է <<Դեպի բաց հասարակություն>> խորագրով ցուցանմուշների մրցույթ` Բերդի տարածաշրջանի բոլոր արվեստագետների համար: 
Մրցույթին կարող են մասնակցել առանց տարիքային սահմանափակման տարածաշրջանի արվեստագետները` նկարիչներ, քանդակագործներ, կավագործներ, ֆոտոնկարիչներ, փայտամշակությամբ զբաղվողներ, գոբելենագործներ և ձեռագործ արվեստով զբաղվող շնորհաշատ անձինք, ովքեր մինչև նշված ժամանակահատվածը  այս խորագրի ներքո ստեղծված գործերը պետք է ներկայացնեն <<Բերդ Այ Թի>> գրասենյակ (Մաշտոցի 54): Ներկայացված ցուցանմուշները կմասնակցեն մրցույթին` հետևյալ անվանակարգերով`

  • Լավագույն գեղանկար
  • Լավագույն նորարարություն
  • Հայտնություն
  • Լավագույն ձեռքի աշխատանք 
Մասնակիցներից լավագույնները կընտրվեն օբյեկտիվ եղանակով` ինտերնետային քվեարկության շնորհիվ: Առավելագույն ձայներ ստացած արվեստագետները կճանաչվեն հաղթող` արժանանալով դրամական մրցանակի և հավաստագրի: Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն հոկտեմբեր ամսվա սկզբին կազմակերպվելիք եռօրյա ցուցահանդեսին, որը կկայանա Բերդում` տարածաշրջանի բոլոր արվեստագետների մասնակցությամբ: 


Մաղթում ենք հաջողություն մեր արվեստագետներին և ակտիվ ստեղծագործական աշխատանք:
<<Բերդ Այ Թի>> հ/կ աշխատակազմ

Tuesday, August 16, 2011

Բլոգի կառավարման դասընթացներն ավարտվեցին


Գարիկը, Ավետը, Ռեյը, Անուշը մտովի
արդեն ձևավորում են իրենց բլոգը...
Հաջորդ հանդիպումը, ինչպես և նախատեսված էր, Ֆորումին կազմավորված արվեստագետների  առանձին խմբերի հետ էր, ովքեր դասընթացին ծանոթացան այլընտրանքային լրատվության նոր ռեսուրսի` բլոգի ընձեռած հնարավորություններին, փորձեցին ինքնուրույն ձևավորել սեփական բլոգը, կառավարել այն, մեկնաբանել, մասնակցել օն-լայն քննարկումներին, որոնց առանցքը բլոգի միջոցով սեփական արվեստը ավելի լայն շրջանակներին ներկայացնելն էր: