Ամենաշատ ընթերցվողները

Tuesday, November 29, 2011

Հանդիպում կրտսեր արվեստասերների հետ համայնքներում

Ծրագրով նախատեսված վերջին միջոցառումների շարքը` հանդիպում համայնքների կրթօջախներում, բացահայտեց մեզ համար կրտսեր արվեստասերների մի խմբի:  

Ծաղկավան գյուղի դպրոցում է սովորում 12-ամյա Բագրատը, ում երևակայությունն անսպառ է` փայտի, քարի, ներկերի, ծեփամածիկի, կոների, տերևների համադրություն, որոնք ստեղծում են հետաքրքիր պատկերներ:




Բագրատի հայրը զոհվել է 90-ականների հայ-ադրբեջանական ընդհարումների ժամանակ, ընտանիքի տղամարդը Բագրատն է, ով հաճախ է ստեղծագործում պատերազմի, ազատության ու իր պատկերացրած գունագեղ աշխարհի շուրջ: Բագրատի ցանկությունը ներկեր ու նյութերն ձեռքբերելն է, մնացածն ինքը կանի, հավաստիացնում են ընկերները:

Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցում էլ աշակերտները հետաքրքրված են բացառապես նկարչությամբ, սա էլ պայմանավորված է իրնեց ուսուցչուհու` Ժաննա Բաբայանի ակտիվ մասնակցությամբ <<Արվեստի լույսը. նոր հեռանկարներ>> ծրագրին և վերջերս նրա կողմից ստեղծված նոր ու հետաքրքիր նկարների: Հետարքիր է, որ այս տարածաշրջանի թե կրտսեր, թե ավագ սերնդի արվեստագետների մոտ գերակշռում են պատերազմի թեմաներով ստեղծագործությունները: Ինչպես իրենք են մեկնաբանում, ցանկացած նկարում կամ գործում կարևորը լույսն է կամ լույսի ձգտումը, որը խաղաղության խորհրդանիշն է նաև:


No comments:

Post a Comment