Ամենաշատ ընթերցվողները

Tuesday, October 25, 2011

ՕՆ-ԼԱՅՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

   Ցուցահանդեսի անցկացման երկրորդ օրը պարզ էին արդեն օն-լայն քվեարկության արդյունքները, որով առավելագույն ձայներ հավաքած 4 արվեստագետներ պարգևատրվեցին հետևյալ անվանակարգերում.
1. <<Լավագույն գեղանկար>> - Անուշ Մելիքյան 
2. <<Լավագույն ձեռքի աշխատանք>>- Ավետ Արզումանյան
3. <<Հայտնություն>> - Բերդի Արվեստի դպրոց
4. <<Լավագույն նորարարական աշխատանք>> - Արա Աբգարյան

Հետևյալ անվանակարգերում առավելագույն ձայներ հավաքած արվեստագետներն արժանացան դիպլոմների և դրամական պարգևի` նախատեսված <<Արվեստի լույսը. նոր հեռանկարներ>> ծրագրով:



             Ցուցահանդեսի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեին <<Կարծիքների գրանցամատյանում>> գրառումներ անելու, արտահայտելու իրենց կարծիքը, առաջարկները, մտահոգություններն ու դժգոհությունները: Պարզվեց, որ կային ավելի շատ մասնակիցներ, ովքեր նույնպես ցանկություն հայտնեցին մասնակցել հետագայում կազմակերպվելիք ցուցահանդեսին, քանի որ սկզբում վստահ չէին, թե այս ծրագիրը կարող է այսչափ ակտիվ ու օգտակար լինել:
      Ծրագրին մասնակցած արվեստագետների կարծիքով ցուցահանդեսը կարելի էր ավելի մեծամասշտաբ կազմակերպել` ներառելով  ավելի շատ գործեր, կազմակերպելով այն հայրենի քաղաքից դուրս:
       Արվեստագետները կարևորեցին ծրագրի արդյունքում ստեղծված իրենց անհատական բլոգների շարունակական կառավարումը, որը եզակի հնարավորություն է ստեղծում նրանում ներառելու հին և նոր գործեր, ներկայացնելու այն, ընդարձակելու համագործակցային և սպառողական դաշտը, այս ամենով հանդերձ` զարգացնել համակարգչային գիտելիքներն ու  օգտագործել դրանք` ի նպաստ  հոգևոր և սոցիալական պահանջների:














Saturday, October 22, 2011

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆ ԱԿՍՎԱԾ Է...



  Հոկտեմբերի 21-ի վաղ առավոտյան մեր արվեստագետները հավաքվեցին Բերդի Մշակույթի տան նախասրահում` տեղադրելու իրենց գործերը: Չնայած ցուցահանդեսի բացումը 13:00-ին էր նախատեսված, հետաքրքրված հասարակությունը մի փոքր ավելի շուտ սկսվեց հավաքվել նախասրահում:  Նախորդ օրվանից պարզ էին նաև օն-լայն քվեարկության արդյունքները, որով լավագույնն էին ճանաչվել 4 տարբեր անվանակարգերում առավելագույն ձայներ հավաքած արվեստագետները:  Բլոգը վերջին շաբաթում ռեկորդ գրանցեց իր այցելուների թվով. մինչ քվեարկությունը ընթերցողների թիվը մոտավոր կազմում էր 600, քվեարկության ու ցուցահանդեսի օրերին այդ թիվը հասավ մինչև 4.000-ի:
Ցուցահանդեսի առաջին օրն իսկ հնարավոր դարձավ վաճառել 2 գործ: Ցուցահանդեսի բացմանը ծրագրի աշխատակազմի կողմից ներկայացվեց բլոգը, որը եզակի հնարավորություն էր տալիս արվեստագետներին` ներկայանալու ամբողջ աշխարհին, Բերդի սահմաններից դուրս վաճառելու իրենց գործերը: Բացման արարողության ժամանակ բոլոր այն արվեստագետները, ովքեր մասնակցել էին բլոգի կառավարման դասընթացներին, ստացան հավաստագրեր:  Ցուցահանդեսը շարունակվեց մինչ 17:00:  Ահա այսպես ընթացավ ցուցահանդեսի առաջին օրը:  Ցուցահանդեսին իրենց գործերով ներկայացան ընդհանուր առմամբ 13 արվեստագետ, Բերդի Արվեստի դպրոցն ու Բերդի կանանց ռեսուրս կենտրոնը:









Monday, October 10, 2011

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍՎԱԾ Է

Հարգելի բլոգի ընթերցողներ, սկսված է օն-լայն քվեարկությունը, որի շնորհիվ պետք է ընտրվեն հետևյալ 4 անվանակարգերում առավելագույն քվեներ ստացած մասնակից - արվեստագետները, ովքեր կպարգևատրվեն հոկտեմբերի 22-ին` ցուցահանդեսի անցկացման երկրորդ օրը: 
1. Լավագույն գեղանկար
2. Լավագույն ձեռքի աշխատանք
3. Լավագույն նորարարական աշխատանք
4. Հայտնություն
Ակտիվ եղեք, քանի որ յուրաքանչյուր քվե կարող է միայն ոգևորել մեր մասնակիցներին: 
ՔՎԵՐԱԿԵՆՔ ՄԻԱՍԻՆ:

Ավետ Արզումանյան

Աշնան շունչ