<<Արվեստի լույսը. նոր հեռանկարներ>> ծրագրի շրջանակներում այս տարվա սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 25-ը հայտարարվում է <<Դեպի բաց հասարակություն>> խորագրով ցուցանմուշների մրցույթ` Բերդի տարածաշրջանի բոլոր արվեստագետների համար:
Մրցույթին կարող են մասնակցել առանց տարիքային սահմանափակման տարածաշրջանի արվեստագետները` նկարիչներ, քանդակագործներ, կավագործներ, ֆոտոնկարիչներ, փայտամշակությամբ զբաղվողներ, գոբելենագործներ և ձեռագործ արվեստով զբաղվող շնորհաշատ անձինք, ովքեր մինչև նշված ժամանակահատվածը այս խորագրի ներքո ստեղծված գործերը պետք է ներկայացնեն <<Բերդ Այ Թի>> գրասենյակ (Մաշտոցի 54): Ներկայացված ցուցանմուշները կմասնակցեն մրցույթին` հետևյալ անվանակարգերով`

- Լավագույն գեղանկար
- Լավագույն նորարարություն
- Հայտնություն
- Լավագույն ձեռքի աշխատանք
Մասնակիցներից լավագույնները կընտրվեն օբյեկտիվ եղանակով` ինտերնետային քվեարկության շնորհիվ: Առավելագույն ձայներ ստացած արվեստագետները կճանաչվեն հաղթող` արժանանալով դրամական մրցանակի և հավաստագրի: Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն հոկտեմբեր ամսվա սկզբին կազմակերպվելիք եռօրյա ցուցահանդեսին, որը կկայանա Բերդում` տարածաշրջանի բոլոր արվեստագետների մասնակցությամբ:
Մաղթում ենք հաջողություն մեր արվեստագետներին և ակտիվ ստեղծագործական աշխատանք:
No comments:
Post a Comment